‘«Արսենալի» խաղացողը կտեղափոխվի «Ռոմա»’

2163

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում», հաղորդում է Forza Roma-ն։ Անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դեմ չէ տրանսֆերին։

«Արսենալի» երկրպագուներն էլ բազմիցս քննադատել են Մուստաֆիին՝ ակումբին հորդորելով ազատվել նրանից։

«Ռոման» 27-ամյա խաղացողին կվարձակալի մեկ տարով, հետագայում 20 միլիոն ֆունտ ստերլինգով գնելու առաջնահերթային իրավունքով։

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» տնօրեն. «Արսենալը» մտածված տրանսֆերային քաղաքականություն է վարում’
Հաջորդ հոդվածը‘Իկեր Կասիլյասը հույս ունի խաղադաշտ վերադառնալ ձմռանը ‘