‘«Արսենալի» նախկին ավագը հնարավոր է Ֆրանսիա վերադառնա’

782

Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Լորան Կոսելնին մոտ է ֆրանսիական «Ռեն» տեղափոխվելուն, հաղորդում է RMC-ն։ Կողմերն արդեն համաձայնության են հասել ֆուտբոլիստի պայմանագրի վերաբերյալ։

33-ամյա ֆրանսիացի պաշտպանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիսի 30-ը, սակայն Կոսելնին ցանկանում է արդեն այս ամռանը խզել պայմանագիրը։ Նա բոյկոտեց «Արսենալի» ամերիկյան մրցաշրջագայությունը՝ իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի հետ չմեկնելով ԱՄՆ։

Դրանից հետո Կոսելնին զրկվեց ավագի թեւկապից։ Էմերին եւս չի ցանկանում «Արսենալում» տեսնել Կոսելնիին, որն անգլիական ակումբում է խաղում 2010 թվականից։ Նա ֆրանսիական «Լորյանից» էր տեղափոխվել Անգլիա։

Նախորդ հոդվածը‘«Էվերթոնի» հարձակվողը 6.4 տոնա մթերք է գնել կարիքավորների համար’
Հաջորդ հոդվածը‘Էմերի․ Չենք ցանկանում նահանջել մեր պահանջներից…’