«Արսենալի» ֆուտբոլիստը բուժզննում է անցել «Ռոմայի» համար

353

Լոնդոնի «Արսենալի» 24-ամյա պաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլսը Լոնդոնում բուժզննում է անցել «Ռոմայի» համար եւ այս շաբաթ կմիանա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին, հաղորդում է Il Corriere dello Sport-ը։

Կողմերը կկնքեն կես տարվա վարձակալության պայմանագիր։ «Ռոման» կվճարի 500 հազար եվրո։ Ամռանը իտալական ակումբը հնարավորություն կունենա գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Էնսլի Մեյթլենդ-Նայլսը «Արսենալի» սան է 2003-ից՝ 6 տարեկանից, առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ կնքել է 2014-ին, վարձակալությամբ խաղացել է նաեւ «Իպսվիչում» եւ «Վեստ Բրոմվիչում»։ Անգլիայի հավաքականում նա նորամուտը նշել է 2020 թվականին։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Տարվա ամենագեղեցիկ գոլի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱ Սերիայի բոլոր ֆուտբոլիստների համար պատվաստումը դարձել է պարտադիր