«Արսենալն» ամառային տրանսֆերներին կհատկացնի 170 միլիոն եվրո

346

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ամառային տրանսֆերների համար թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետային կհատկացնի 170 միլիոն եվրո, հաղորդում է Goal․com-ը։

«Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակը Լոնդոնի «Վեստ Հեմի» անգլիացի հենակետային կիսապաշտպան Դեքլան Ռայսն է։ Արտետան ցանկանում է ուժեղացնել նաեւ պաշտպանությունը։

Պրեմիեր լիգայի 34 խաղից հետո «Արսենալը» 78 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Արսենալն» ապահովել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը։

Նախորդ հոդվածըՄեսսին ներողություն է խնդրել ակումբակիցներից
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Շտրուֆը հաղթեց Կարացեւին եւ եզրափակիչում կխաղա Ալկարասի հետ