‘ «Արսենալ»-ը տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վալենսիա»-ի նկատմամբ (տեսանյութ)’

716

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Արսենալ»-ը տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վալենսիա»-ի նկատմամբ:

Խաղի հաշիվը 11-րդ րոպեին հյուրերի կազմում բացել է Դյակաբին: 7 րոպե անց հաշիվը հավասարեցրել է Լյակազետը: 26-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողն արդեն առաջ մղեց լոնդոնցիներին և իր հաշվին դուբլ գրանցեց: Խաղավերջում «չղջիկներ»-ի դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Օբամեյանգը:

«Զինագործներ»-ի հայազագի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 75-րդ րոպեին Մեսուտ Օզիլի փոխարեն:

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին՝ «Մեստալիա»-ում:

«Արսենալ» — «Վալենսիա»՝ 3:1

Նախորդ հոդվածը‘Թրամփը Վենեսուելայի վերաբերյալ որոշում կկայացնի մոտ օրերս’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Կոստան չի ցանկանում լքել «Ատլետիկո»-ն’