‘«Արսենալ»-ի 2 ֆուտբոլիստ բաց է թողնելու ԱՊԼ-ի մեկնարկային տուրի հանդիպում’

887

«Արսենալ»-ի խաղացողներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը չեն մասնակցելու Պրեմիեր լիգայի 1-ին տուրի՝ «Նյուքասլ»-ի դեմ հանդիպմանը:

«Մեր ֆուտբոլիստների ու նրանց ընտանիքների անվտանգությունը միշտ էլ առաջնային է համարվում: Օզիլի ու Կոլաշինացի ներկայացուցիչների հետ զրույցից հետո որոշել ենք նրանց չհայտավորել առաջիկա հանդիպմանը: Անհամբերությամբ սպասում ենք տղաների վերադարձին»,- ասված է «զինագործներ»-ի պաշտոնական հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Օզիլի ու Կոլաշինացի վրա զինված հարձակում էր եղել ու բարեբախտաբար նրանցից ոչ ոք ֆիզիկապես չէր տուժել:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նախագահն անձամբ կզբաղվի Նեյմարի տեղափոխությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Նյուքասլ»-ի նկատմամբ(տեսանյութ)’