‘«Արսենալ»- «Մանչեսթր Սիթի». Կնվաճի՞ արդյոք Գվարդիոլան առաջին տիտղոսը’

1795

Այսօր Անգլիական ֆուտբոլում ևս մի լարված ու հետաքրքիր պայքար է սպասվում:Խոսքը Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթի Սիթի»«Արսենալ» դիմակայության մասին է: 

Թեև «Մանչեսթի Սիթիի» հասցեին հնչած բազմաթիվ հիացական խոսքերի, այնուհանդերձ, թիմն այս մրցաշրջանում դեռևս  ոչ մի տիտղոս չի նվաճել: Եվ Պեպ Գվարդիոլան շատ ճիշտ է, երբ ասում է՝ թիմին պետք է գնահատել իր տիտղոսներով: Յուրաքանչյուր հաջողություն կմոռացվի և անցյալ կդառնա, եթե այն չամրապնդվի տիտղոսով:  Առայժմ միայն «Սիթիի» համար երաշխավորված է  հաղթանակը Պրեմիեր լիգայում, որքան էլ, որ մյուս ակումբներն այդ իրողությունը չցանկանան ըմբռնել:

Անգլիայի գավաթի համար պայքարից  «քաղաքաբնակները» ՝պարտվելով «Ուիգանին» անսպասելիորեն դուրս մնացին, իսկ ահա Լիգայի գավաթի համար պայքարում մոտ են հաջողությանը: Սակայն այստեղ մի մեծ բարդություն կա. «Արսենալը» ամենևին էլ համաձայն չէ դրան:  

«Զինագործները»  Վենգերի գլխավորությամբ անցկացնում են հերթական անհաջող մրցաշրջանը: Եվ այսօր այս թիմի մրցակիցները պետք է անկում ապրեն, որպեսզի «Արսենալը»  գոնե Պրեմիեր լիգայի 6-րդ հորիզոնականից կարողանա մի փոքր բարձրանա: Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորության հույսը միայն ու միայն Եվրոպայի լիգայում հաղթանակն է, որն անչափ բարդ է լինելու: Արդեն 1/8-րդ եզրափակչում Արսեն Վենգերի թիմը կհանդիպի «Միլանի» հետ: Անշուշտ, եզրափակչiն արժանի խաղ է սպասվում:

«Մանչեսթր Սիթին» հույս ունի նվաճել վերջին 5 տարիների՝ Լիգայի իր 3-րդ գավաթը: Հօգուտ Պեպ Գվարդիոլայի է խոսում նաև կարևոր եզրափակիչ հանդիպումների վիճակագրությունը՝ 6 հաղթանակ 7 խաղից, գնդակների 14:3 տարբերությամբ:  Մյուս կողմից էլ՝ «Արսենալը»  վերջին 10 հանդիպումներում «Ուեմբլի» -ում պարտվել է միայն մեկ անգամ: Դա տեղի ունեցավ «Տոտենհեմի»  հետ վերջին հանդիպման ժամանակ:

Իհարկե, Լիգայի գավաթում հաղթանակը «Արսենալին»  չի փրկի անհաջող անցկացրած մրցաշրջանից:  Բայց գոնե թիմը կկարողանա ամեն դեպքում ինչ-որ բան նվաճել:

Հետաքրքրական փաստեր

  • «Արսենալի» համար սա Լիգայի գավաթի 8-րդ  եզրափակիչն է: Այդ հանդիպումներում զինագործները 5 անգամ պարտվել են և հաղթել են միայն 1987-ին և 1993-ին:
  • «Մանչեսթր Սիթին» եզրափակչում է ընդհանուր առմամբ հայտնվել 6 անգամ և 3 անգամ՝ վերջին  5 տարիների ընթացքում: «Քաղաքաբնակներն» պարտվել են միայն 1974 թվականին:
  • Այս տիտղոսի համար պայքարում թիմերն առաջին անգամ են հանդիպում եզրափակչում:  Սուպերգավաթի համար պայքարում «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով, անցած տարվա Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ  խաղում նույնպես զինագործները ուժեղ էին՝2:1:
  • Կարևոր եզրափակիչներում Պեպ Գվարդիոլան պարտվել է միայն «Ռեալին», 2011 թվականին, երբ զիջեց Իսպանիայի գավաթը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղյան շարժման եւ մարտի 1-ի խորհուրդները. ՉԻ’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Ման. Յունայթեդ» — «Չելսի»՝ 2:1. Մոուրինյոյի թիմը կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)’