«Արսենալ» — «Չելսի»՝ 0։2․ Լուկակուն գոլի հեղինակ (տեսանյութ)

469

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Չելսիի» մասնակցությամբ։ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը։

Վերադարձից հետո առաջին գոլը «Չելսիում» խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը։

«Չելսին» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Լիվերպուլին», «Բրայթոնին» եւ «Տոտենհեմին»։ «Արսենալը» կրեց երկրորդ պարտությունը եւ նախավերջինն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Արսենալ» — «Չելսի»՝ 0։2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 15, Ռիս Ջեյմս, 35

Նախորդ հոդվածըՎարդան Հարությունյան․ Եթե Փաշինյանը սա հասկանար՝ ինքն էլ կդիմեր պատմությանը
Հաջորդ հոդվածը«Ռոման» հաղթեց «Ֆիորենտինային»3։1 հաշվով. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)