‘Արսենի Յացենյուկը հրաժարական է տալիս’

1727

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խոստացել է եկող շաբաթ հրաժարականի դիմում ներկայացնել խորհրդարանին: Նման քայլը նա բացատրել է երկրում «արհեստականորեն ստեղծված ճգնաժամով»:

Կառավարության հրաժարականին ցանկանում էր հասնել երկրի նախագահ Պյոտր Պոռոշենկոն: Նա հայտարարել է, որ հուսով է՝ երեքշաբթի նոր խորհրդարանական կոալիցիա կստեղծվի:

Ուկրաինայում արդեն մի քանի ամիս շարունակվող  քաղաքական ճգնաժամը հանգեցրել է Ռադայում իշխող դաշինքի պառակտմանը և արգելակում է  ԱՄՀ-ի կողմից վարկ ստանալու համար անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը: Փետրվարի 16-ին պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ կառավարության աշխատանքն անբավարար էին ճանաչել, սակայն հրաժարվել էին նրան անվստահություն հայտնելուց և պաշտոնանկ անելուց:

Հրաժարական տալու մասին Յացենյուկը հայտնել է կիրակի օրը՝ «10 րոպե վարչապետի հետ» ամենշաբաթյա հեռուստաուղերձի ժամանակ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ’
Հաջորդ հոդվածը‘Իսրայել. Թուրքիան շտապել է՝ հաշտության մասին հայտարարություն անելիս’