Արսեն Զախարյանի հրաժարագինը 75 միլիոն եվրո է

222

Իսպանական «Ռեալ Սոսիեդադը» Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի հրաժարագինը սահմանել է 75 միլիոն եվրո, հաղորդում է championat.com-ը՝ հղում անելով «Мутко против» տելեգրամյան ալիքին։ Արսեն Զախարյանի տարեկան աշխատավարձը 1,4 միլիոն եվրո է, սակայն եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու դեպքում՝ այն կարող է հասնել մինչեւ 2 միլիոն եվրոյի։ «Ռեալ Սոսիեդադը» նվաճել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։

Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» է տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադ»՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 12 համարի խաղաշապիկով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ «Դինամոն» Զախարյանի տրանսֆերից կստանա 12 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԵվրո-2024․ Խորվաթիայի հավաքականի կազմը Հայաստանի դեմ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրկին խախտել է հրադադարը