Արսեն Զախարյան․ Հայաստանի անձնագիր ստանալու մտադրություն հիմա չունեմ

180

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հերքել է լուրերը, թե Հայաստանի անձնագիր է ստացել, որպեսզի արագացնի տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի»։

«Քաղաքացիություն փոխել պետք չէ։ Տեսել եմ այդ խոսակցությունները համացանցում։ Պարզապես, ինչ-որ խոսակցություն է, ոչինչ չեմ արել։ Հայաստանի անձնագիր ստանալու մտադրություն հիմա չունեմ»,- ասել է Զախարյանը «Вышли!» յութուբյան ալիքին։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Չելսին» շարունակում է ջանքեր գործադրել Արսեն Զախարյանի տրանսֆերը գնելու ուղղությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը «Դինամոյի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԴիեգո Սիմեոնեն կհեռանա «Աթլետիկոյից»
Հաջորդ հոդվածըՌոնալդուն 200 միլիոն եվրո կստանա Սաուդյան Արաբիայում ԱԱ-2030-ի անցկացման հայտը ներկայացնելու համար