‘Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը պահպանել են 2-րդ և 1-ին տեղերը’

1245

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ «Unitedworldwrestling.org» կայքում հրապարակվել են աշխարհի առաջատար ըմբիշների դասակարգման վարկանիշային նոր աղյուսակները: Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ ) ու Արթուր Ալեքսանյանն (98 կգ ) իրենց քաշային կարգերում պահպանել են 2-րդ և 1-ին տեղերը: Իսկ ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն, ով անցած մրցաշրջանի ընթացքում ապաքինվում էր վնասվածքներից, նկատելիորեն զիջել է դիրքերն՝ զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը:

Անցած ամսվա համամետ մեծ առաջընթաց է արձանագրել հունահռոմեական ոճի ըմբիշ, 2013 թ երիտասարդների աշխարհի չեմպիոն, 75 կգ քաշային Կարապետ Չալայանն, ով Թեհրանում ընթացած աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած իր բոլոր 4 գոտեմարտերն ավարտել է հաղթանակներով, այդ թվում նաև 2014 թ Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ: Արդյունքում՝ Կարապետ Չալայանն առաջադիմել է 9 աստիճանով՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները կեղծել են դատավարական փաստաթղթեր’