‘Արսեն Ջուլֆալակյան. Մարզական կարիերայիս ոչինչ չի կարող խանգարել’

980

Մինչեւ 2016թ. Ամառային օլիմպիական խաղերը սպորտը կա եւ մնալու է առաջնային ինձ համար: iLur.am-ի հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանն ընդգրկված է Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում: Ըստ մարզիկի, այս փաստը չի կարող խանգարել իր մարզական կարիերային:

«Ոչինչ չպետք է խանգարի իմ պրոֆեսիոնալ մարզական գործունեությանս: Մնացածի մասին դեռեւս վաղ է խոսել», — ասաց մարզիկը:

Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի չեմպիոն է (2009) և բրոնզե մեդալակիր (2012), աշխարհի արծաթե (2010) և բրոնզե (2011) մեդալակիր: 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերում Արսենը արծաթե մեդալ նվաճեց:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Սաֆարյանը բաց նամակ է գրել Վիլֆրեդ Մարթենսին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը նորից նահանջել է’