Արսեն Վենգեր․ Բենզեման հիմա իսկական աթլետ է, լավագույններից մեկն աշխարհում

8619

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը դրվատանքով է խոսել Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմայի մասին։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Արքայական թիմի 34-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ ժամանակում արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը՝ 62-ամյա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին պարգեւելով եզրափակիչի ուղեգիր։ «Ռեալը» հաղթեց 3։1 հաշվով։ Առաջին խաղում 4։3 հաշվով առավելության էր հասել «Մանչեսթեր Սիթին»։

«Բենզեման մինչեւ 30 տարեկան ուներ 2 կամ 3 կիլոգրամ ավելորդ քաշ։ Հիմա նա իսկական աթլետ է, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»,- Վենգերի խոսքը մեջբերում է BeIN Sports-ը։

Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը»։

Նախորդ հոդվածըSuperbet Chess Classic․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Ռապորտի հետ
Հաջորդ հոդվածըԱրցախի ՄԻՊ-ի արձագանքը ադրբեջանցիների կողմից դիտավորյալ հայկական մեքենան վթարի ենթարկելու դեպքին