Արսեն Վենգեր․ Նոր սերունդը ցանկանում է աշխարհի առաջնություն տեսնել 2 տարին մեկ

328

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գլոբալ զարգացման դեպարտամենտը գլխավորող ֆրանսիացի Արսեն Վենգերը աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելը հիմնավորել է նոր սերնդի պահանջներով։

«Ամեն ինչ կորոշի ֆուտբոլային աշխարհը։ Մինչեւ 2030 թվական ոչինչի չի փոխվի, քանի որ 2026թ․ աշխարհի առաջնությունն ու 2028թ․ Եվրոպայի առաջնությունն արդեն նախատեսված են։

Բայց նոր սերունդը ցանկանում է ավելի հաճախ տեսնել խոշոր իրադարձություններ։ 10-ից 18 տարեկաններին պետք է մշտապես առաջարկել կարեւոր իրադարձություններ։ Նրանք արդեն սովոր են դրան եւ ցանկանում են աշխարհի առաջնություն տեսնել երկու տարի մեկ։ Ամեն ինչ կորոշվի 2024 թվականին»,- Վենգերի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ֆեդերացիաներն արդեն դեմ են հանդես եկել այս նախաձեռնությանը։

Նախորդ հոդվածըՈչ մեկիդ ոչ մի տեղը չցավե՞ց. ՉԻ
Հաջորդ հոդվածը«Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ