‘Արսեն Վենգեր. «Ցավով եմ նայում «Լեսթերի» չեմպիոնությանը»’

1768

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչի համար ցավալի է այն փաստը, որը Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Լեսթեր Սիթին»: Մասնագետը ցավալի է համարում իր թիմի անհաջողությունները հետնապահ եւ միջին տեղեր զբաղեցնող ակումբների հետ հանդիպումերում:

«Ինձ համար իսկապես ցավալի է, որ «Լեսթերը» նվաճեց տիտղոսը: Պետք է խոստովանել, որ այդ թիմը մյուսներից լավ անցկացրեց ամբողջ մրցաշրջանը: Կարծում եմ՝ «Տոտենհեմի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» համար եւս ցավալի է տեսնել «Լեսթերի» հաղթանակը: Բայց ֆուտբոլն այդպիսին է: Մենք շատ վրիպումներ թույլ տվեցինք փոքր թիմերի հետ խաղերում: Ես չգիտեմ՝ ինչու այդպես եղավ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com- ը:

Նախորդ հոդվածը‘Ալբերտ Ղազարյանը, հաղթելով ադրբեջանցի մրցակցին, նվաճեց ոսկե գավաթ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի. «Պետք է աստիճանաբար մոռանանք տիտղոսի մասին»’