‘Արտագաղթի պատճառով նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները. Մամուլ’

1052

Հայաստանում նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին յոթ ամսում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 4.3 տոկոսով: Այս մասին գրում է «Ժողովուրդը» և հավելում.

«Կատարվածը, թերևս, պատահական չէ և հետևանք է պարզապես սպառման ծավալների նվազման: Ասել է թե՝ Հայաստանում նվազում է բնակչությունը, նվազում են նաև ամենօրյա օգտագործման ապրանքատեսակների ու ծառայությունների և՛ սպառման, և՛ դրա հետևանքով արտադրման ծավալները»:

Նախորդ հոդվածը‘Մոսկվա մեկնող ինքնաթիռից վառելիքը ծորել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ-ն փորձում է հանդարտեցնել բողոքը. Մամուլ’