‘Արտագաղթի վիճակագրությունը պաշտոնապես կթաքցվի. Մամուլ’

1405

Երեկ ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «ՀԺ» թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է, որ այսուհետ Հայաստանի սահմանահատումների մասին վիճակագրությունը կհրապարակվի միայն եռամսյակային կտրվածքով։

Թերթը այս կապակցությամբ գրում է. «Այսինքն, Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների թվերը այլևս չեն հրապարակվի ամիսը մեկ։ Այս որոշումը, պետք է նկատել, այնքան էլ անակնկալ չէ։ Խնդիրն այն է, որ վերը նշված վիճակագրությունը թույլ է տալիս պատկերացումներ կազմել արտագաղթի ծավալների և միտումների մասին։

Ու քանի որ արտագաղթը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, ուստի որոշվել է հնարավորինս «փակել» այդ տեղեկատվությունը և փոքրացնել արտագաղթի ծավալների մասին հրապարակումների հաճախականությունը։ Որևէ այլ պատճառ նախկինում ամսական կտրվածքով հրապարակվող տեղեկատվությունը եռամսյա դարձնելու համար, իհարկե, չկա։ Ասվածից դժվար չէ պատկերացնել, թե ինչ ծավալների է հասել արտագաղթը»,–գրում է թերթը»։

Նախորդ հոդվածը‘Տո «շան տղա», տո գող փիսո. Դպրոցի նախկին տնօրենը մարզպետի մասին. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Կրկին հրդեհ «Սպայկայում»’