‘Արտագաղթողներին ատող Համլետ Հարությունյանը ԱԺ-ում որևէ անգամ հարց կամ ելույթ չի հնչեցրել’

1070

Ինչպես հայտնում է News.am-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարել է, թե ատում է արտագաղթողներին, ինչի համար էլ որ արտագաղթեն: Գուցե շատերին հետաքրքրի, թե ո՞վ է Համլետ Հարությունյանը: Տեղեկացնենք, նա 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարումների ԱԺ պատգամավոր է: Ըստ Parliamentmonitoring.am-ի` Հայրապետյանն այս գումարման ԱԺ-ում 140 անգամ կողմ է քվեարկել օրինագծերին, 11 անգամ չի քվեարկել, եւ, ուշադրություն՝ ոչ մի անգամ «դեմ» կամ «ձեձռնպահ» չի քվեարկել ու 24 անգամ բացակայել է: Ավելին, արտագաղթողներին ատող Հարությունյանը որևէ անգամ ելույթ կամ հարց չի հնչեցրել ԱԺ-ում: Ահա այս անձնավորությունն է, որ այսօր հայտարարել է, թե ատում է արտագաղթողներին: 

Նախորդ հոդվածը‘Սկանդալ. Ադրբեջանցիները Շուշիի անունից Հունգարիայում հռչակագիր են ստորագրել ‘
Հաջորդ հոդվածը‘«Քանի որ Տիգրան Սարգսյանի անունն է կապվում փողերի լվացման հետ, համարյա ոչ մեկ ծպտուն չի հանում. տեսնես ինչի՞ց է»’