‘Արտագնա խաղում «Մանչեսթր Սիթին» պարտվեց «Լիվերպուլին» (տեսանյութ)’

907

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Լիվերպուլին»:

«Քաղաքաբնակները» «Էնֆիլդ Ռոուդում» անցկացրած վերջին 12 խաղում հաղթանակ չէին տոնել` 7 պարտություն և 5 ոչ-ոքի, և այս խաղից առաջ Մանուել Պելեգրինին հայտարարել էր` իր սաները պետք է շտկեն վատ վիճակագրությունը: Շտկելու փոխարեն, «Մանչեսթեր Սիթին» կրկին պարտություն կրեց:

 

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ջորդան Հենդերսոնը: 26-րդ րոպեին Էդին Ջեկոն խփեց հյուրերի պատասխան գնդակը: Առաջին խաղակեսում հաշվի մեջ այլ փոփոխություններ չեղան, իսկ երկրորդ կեսում «Լիվերպուլին» հաջողվեց հաղթանակի հասնել. 75-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

 

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Սիթին» 2-րդ տեղում է` ակտիվում ունենալով 55 միավոր:

 

ԼԻՎԵՐՊՈՒԼՄԱՆՉ. Ս.

2-1 (1-1)

MC

1-0՝ Ջորդան Հենդերսոն 11՛, 1-1՝ Էդին Ջեկո 26՛, 2-1՝ Ֆելիպե Կոուտինյո 75՛

 

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 6.Դեյան Լովրեն, 18.Ալբերտո Մորենո (4.Կոլո Տուռե, 83), 37.Մարտին Շկրտել, 10.Ֆելիպե Կոուտինյո, 14.Ջորդան Հենդերսոն, 20.Ադամ Լալանա, 23.Էմրե Ջան, 24.Ջո Ալեն, 31.Ռահիմ Ստերլինգ, 50.Լազար Մարկովիչ (15.Դանիել Ստարիջ, 76)

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 4.Վենսան Կոմպանի, 5.Պաբլո Սաբալետա, 11.Ալեքսանդր Կոլարով, 20.Էլյակիմ Մանգալյա, 8.Սամիր Նասրի (18.Ֆրենկ Լեմպարդ, 83), 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու (14.Վիլֆրիդ Բոնի, 78), 42.Յայա Տուռե, 10.Էդին Ջեկո (7.Ջեյմս Միլներ, 58), 16.Սերխիո Ագուեռո

Զգուշացում՝ Ադամ Լալանա 84՛ (Լ), Սամիր Նասրի 57՛ (Մ), Ջեյմս Միլներ 82՛ (Մ), Վիլֆրիդ Բոնի 86՛ (Մ) ; Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ 

 

48

ԳՆԴԱԿԻ %

52

11 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (1)

8

ՏՈՒԳԱՆՔ

16

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

6

 

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2015 թ. մարտի 1-ի հանրահավաքում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաքի մասնակիցների երթը Մյասնիկյան հրապարակ (Տեսանյութ)’