‘Արտակարգ իրավիճակ «Արցախբանկում». բնակարանատերերը ներխուժել են բանկ ‘

1780

Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնականատերերը նոյեմբերի 14-ին, ժամը 12։20 մոտ 30 հոգով ներխուժեցին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ` պահանջելու վերադարձնել իրենց բնակարանները, հայտարարելով, որ այլապես իրենք կգիշերեն բանկում: Հաղորդում է News.am-ը: Ըստ կայքի, բանկի աշխատանքը դադարեցված է: Բանկի անվտանգության աշխատակիցները խնդրեցին բնակիչներին դուրս գալ փողոց և այնտեղ սպասել, սակայն բնակարանատերերը հրաժարվում են դուրս գալ, ասում են, որ այստեղ քնելու են, ուտելու են եւ կեղտոտելու են։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ մոտ 12։30 ժամանեց ոստիկանությունը, նրանք փորձում են դուրս բերել խաբված բնակարանատերերին շենքից։

Այս պահին բնակիչներից մի քանիսը բանկի կառավարիչի մոտ են։

Նախորդ հոդվածը‘Վարչապետն ուզում է մասնակցել «Հազարամյակի մարտահրավերներին»’
Հաջորդ հոդվածը‘Հալեպի հայաբնակ թաղամասի գնդակոծության արդյունքում կան վիրավորներ’