‘Արտակարգ պատահար հարավկովկասյան երկաթուղում’

935

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Արագածավանի մոտակայքում երկաթգծի սպասարկման աշխատանքներ կատարելիս Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները նկատել են, որ հատուկ նշանակության ինքնագնացի արգելակները խափանվել են և թեքության պատճառով սկսում են արագություն հավաքելով՝ ընթանալ դեպի Արտենի կայարան:
Ինքնագնացի մեքենավարի օգնականը «ԱԼՏ» հ/ը-ին պատմել է, որ ընթացքից ցատկելով` փորձել է անիվների տակ հատուկ արգելակող հարմարանք տեղադրել, սակայն չի հասցնում: Ինքնագնացը, արագություն հավաքելով, ընթանում է դեպի ներքև, իսկ մեքենավարի բոլոր ջանքերը` ինքնագնացը մեխանիկական միջոցով կանգնեցնելու, ձախողվում է: Տեսնելով` արագությունը գնալով ավելանում է, մեքենավարը` 24-ամյա Արթուր Թամազանը, ընթացքից դուրս է նետվում և ստանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այս մասին պատմում են ինքնագնացում գտնվող երկու աշխատակիցները, ովքեր չցանկացան իրենց անուններն ասել, ինչպես նաև՝ դեպքի մասին ավելի մանրամասն պատմել:
Ինքնագնացը, 2 աշխատակիցներով, չհասած Արմավիր քաղաք, կանգ է առնում:
Արթուր Թամազյանը տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, և բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ինքնագնացի մյուս երեք աշխատակիցները վնասվածքներ չեն ստացել և, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:

Նախորդ հոդվածը‘Կոնտե. Ուրախ եմ Մանչինիի համար, բայց չէի ցանկանա հանդիպել նրա հետ’
Հաջորդ հոդվածը‘Աժ նիստում քննարկվում է համաներման նախագիծը. Ուղիղ’