‘Արտակ Բուդաղյանի բողոքի վերաբերալ վճռի հրապարակումը հետաձգվեց’

1291

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2 տարի առաջ սպանության սպառնալիքներ տալու համար 120 հազար դրամով տուգանված Արտակ Բուդաղյանի փաստաբանի բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 23-ին վճիռ հրապարակելու փոխարեն վերսկսել է դատական գործը: Այս մասին News.am-ին ասաց Արտակ Բուդաղյանի փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ բողոքի քննությունը վերսկսվել է, քանի որ  դատավորներից մեկը վատառողջ է եղել, հնարավոր չի եղել այսօր հրապարակել դատական ակտը: Հաջորդ դատական նիստի օրը նշանակված չէ:

Նշենք, որ դատարանը նոյեմբերի 19-ին ավարտել է պաշտպանի բողոքի քննությունը, որով նա պահանջում է արդարացնել Արտակ Բուդաղյանին:Իսկ օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել, տուգանել 120 հազար դրամով: Դատարանը համաներում է կիրառել Բուդաղյանի նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հուսանք՝ «ՄԵՆՔ»-ը ողբալիորեն սակավաթիվ չէ’