‘Արտակ Բուդաղյանի փաստաբանը մի քանի դրվագ է ներկայացրել դեպքի չմոնտաժված տեսագրությունից’

1865

Հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունից 5 օր անց սկսվել է ապատեղեկատվություն տարածվել: Այս մասին այսօր րագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գործով ամբաստնայալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Ապատեղեկատվությունը գնում էր դատախազությունից, ապատեղեկատվությունը գնում էր Սյունիքի մարզպետարանից և ապատեղեկատվությունը գնում էր անհայտ անձանցից, ովքեր համացանցում տեղադրել էին կեղծված ժապավեն»,- փաստաբանի խոսքերն է մեջբերում 168.am-ը:

Պաշտպանի խոսքով՝ այժմ սկսվել է ապատեղեկատվության երկրորդ խոշոր ալիքը: Ըստ էության, ամեն ինչ արվում է, որպեսզի տուժած կողմին պահանջատիրոջ կարգավիճակից հետզհետե տեղափոխվեն պաշտպանվող սուբյեկտվի կարգավիճակ, դնել ճնշումների տակ, որպեսզի նրանք հաշտվեն այն մտքի հետ, որ հետագայում հավանաբար արդեն ծրագրավորված են լուծումներ հօգուտ Խաչատրյանի ընտանիքի»:

Հայկ Ալումյանը նաև մի քանի դրվագ ներկայացրեց դեպքի տեսանյութի չմոնտաժված տարբերակից (խմբ. համացանցում հրապարակվել է մոնտաժված տարբերակը): Պաշտպանի խոսքով՝ չմոնտաժված տեսանյությում երևում է, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մեքենայի մեջ մի քանի անձիք հարվածում են Ավետիք Բուդաղյանին: «Սկզբում Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենան երբ կանգնում է, Ավետքի Բուդաղյանը մեքենայից դուրս չի գալիս, բայց մի խումբ անձիք, իսկ արդեն չմոնտաժված տեսանյությում կարող եք նաև նկատել, որ իրենցից ոմանց մոտ կան  նաև զենքեր, մի խումբ անձինք մոտենում են, ավտոմեքենայի դուռը բացում են, սկսում են քաշքշել և հարվածել Ավետիք Բուդաղյանին ավտոմեքեենայի մեջ»,- ասել է փաստաբանը: 

Նախորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Ալիկ Սարգսյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արցախի արտգործնախարարն ընդունել է ռուսաստանցի լրագրողների եւ հասարակական գործիչների’