‘Արտակ Զաքարյանը հրաժարական է տվել’

1627

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հրաժարական է տվել:

«Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, եւ երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձեւավորվի նորընտիր վարչապետի թիմից:

Անցնող մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ պաշտպանական ոլորտում բազմաթիվ բարեփոխումների ու նորարարությունների սկիզբ է դրվել: Դրանցից յուրաքանչյուրն ուղղված է ԶՈՒ արդիականացման եւ պետության պաշտպանական համակարգի ամրապնդման, զինծառայության նկատմամբ գրավչության բարձրացմանը, ռեսուրսների արդյունավետ ու նպատակային կառավարմանը:

Յուրաքանչյուր նախաձեռնությամբ՝ որպես գերնպատակ մենք հստակ գիտակցել ենք պետության պաշտպանունակության եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում մեր անմիջական հանձնառությունը:

Հուսով եմ, որ ՊՆ նոր ղեկավարությունը կշարունակի արդեն իսկ սկսված ծավալուն բարեփոխումները՝ դրանք հասցնելով իրենց նպատակին: Ուրախ կլինեմ, որ նրանք կարողանան ավելին անել, քան մեզ հաջողվել էր կարճ ժամանակահատվածում»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է Զաքարյանը:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ ‘
Հաջորդ հոդվածը‘Այն 13 ՀՀԿ-ականները, որոնք կողմ քվեարկեցին’