‘Արտակ Խաչատրյանին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ’

1215

Փետրվարի 7-ին անհայտ անձանց կողմից առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի առողջական վիճակը բարվոք է, iLur.am-ին տեղեկացրեց նրա ընկեր Արման Թաթոսյանը:

Նա նշեց, որ ակնկալվում է, որ այսօր բժիշկները կհանեն թոքերի դրենաժավորումը եւ Խաչատրյանին վերականդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ, որտեղ կմնա ևս մի քանի օր։

Հիշեցնենք, որ բժիշկները «Կասեցում» քաղաացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի մոտ մարմնի տարբեր հատվածներում սալջարդ եւ քթոսկրի բազմաբեկոր կոտրված են հայտնաբերել: Քթի վիրահատությունից հետո նրա մոտ նկատվել է բարդացում թոքերում:

Ոստիկանությունը Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ մարմնական վնասվածքներ հասցնելու գործով քրեական գործ է հարուցել, սակայն մինչ օրս որեւէ էական բացահայտում չի արվել: Խաչատրյանի հարազատները եւ հմախոհ ընկերները վստահ են, որ առեւանգումը կապված է վերջին շրջանում նրա ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության հետ: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ դեսպան. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման որոշակի դրական արդյունքներն այսօր արդեն զգացվում են’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել համագործակցությունը Հայաստանի պաշտպանական և գաղտնի ծառայությունների հետ ‘