Արտակ Հարությունյան. Շատերն այս պահին էլ իրականությունից կտրված են

8165

Արտակ Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է.

Անցյալ տարի այս օրը՝ պատերազմի երրորդ օրը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն տարածեց, որն արժանացավ քաղաքական ուժերի ու հանրության մեծ զանգվածի դժգոհությանը։ Հաղթական էյֆորիայով տարված, շատերս տարակուսած էինք այդ պահին այդ շեշտադրումներից։ Պատերազմի ավարտից ու շատ բաներ իմանալուց հետո ոմանք հասկացան, իսկ շատերն այս պահին էլ իրականությունից կտրված են։

Հայտարարությունը հիշեցնում եմ՝ ստորև մեջբերելով. «Հայկական կողմի համար պահի հրամայականը` ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու առանց տարածքային կորուստների պատերազմի դադարեցումն է, բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը:»

Լևոն Տեր-Պետրոսյան, 29.09.2020 թ.

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 896 նոր դեպք, 22 մահ
Հաջորդ հոդվածըՋրականից հայտնաբերվել է ևս 4 աճյուն