‘Արտակ Նազարյանի գործով տուժող կողմը միջնորդել է անթույլատրելի ճանաչել մի շարք ցուցմունքներ (Տեսանյութ) ‘

969

2010-ի հուլիսին Հայաստանի հյուսիսարեւելյան զորամասերից մեկում սպանված 31-ամյա սպա Արտակ Նազարյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը չորեքշաբթի Բերդ քաղաքում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ միջնորդել է  անթույլատրելի ապացույց ճանաչել գործով  նախաքննական ցուցմունքները, որոնք զինծառայողներից կորզվել են նրանց ապօրինաբար անազատության մեջ պահելով Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանությունում:

Ըստ սեփական ցուցմունքների եւ դատարան ներկայացված փաստաթղթերի, 14 զինծառայողներին ազատազրկելու հրամաններ է տվել զորամասի այն ժամանակվա հրամանատար Սեյրան Ղազարյանը:

«Միևնույն ժամանակ միջնորդում ենք, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 184 հոդվածը՝ ՀՀ ՊՆ 21127 զորամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ, և որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ (տվյալ դեպքում՝ 14 անձանց նկատմամբ), և 309 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազին:

Տուժողի իրավահաջորդ Ծ. Նազարյան
Ներկայացուցիչներ՝ Ռ. Մարտիրոսյան եւ Մ. Շուշանյան»

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպանին ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը պատրաստվում է հարձակման. Պաղեստինը ԱԵԼ-ի հրատապ հավաք է պահանջում ‘