‘Արտակ Նազարյանի սպանության գործը՝ Վերաքննիչ դատարանում’

779

ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանը նշանակել է պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական առաջին նիստը` դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ: 

Բացի տուժողներից` վերաքննիչ բողոք են ներկայացրել նաև գործով երկու ամբաստանյալները` Հակոբ Մանուկյանը և Վահագն Հայրապետյանը: Վերաքննիչ բողոքի հեղինակները պահանջում են բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` այն ուղարկել նոր քննության կամ արդարացնել գործով մեղադրվող ամբաստանյալներին: 

Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքի առնչությամբ այսօր պատասխան է ստացվել Վերաքննիչ դատարանից, որտեղ նշվում է, որ գործը քննվելու է վճռաբեկության կարգով: 

«Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել վճռաբեկության կարգով դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով», մասնավորապես նշված է վերաքննիչ դատարանի պատասխանում: 

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի մեկնաբանությամբ բողոքի վճռաբեկության կարգով քննությունը բացառում է ապացույցների նոր հետազոտումը: 

Շարունակությունը

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելությունից’
Հաջորդ հոդվածը‘Ինչ «բորշ» է եփում Սերժ Սարգսյանը ‘