‘Արտակ Շաբոյանն ազատվել է հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից’

961

Հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է Արտակ Շաբոյանին վաղաժամկետ ազատել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից: 

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին: 

Նշենք, որ Արտակ Շաբոյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն է:

Նախորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Պաշտոնական կապերից չխուսափելը նշանակում է, որ Ուրուգվայը ԼՂՀ-ի անկախությունը կարող է ճանաչել ցանկացած պահի ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Նոբելյան մրցանակի պարգևավճարը կտրամադրի երեխաներին’