‘Արտահերթ նիստ նախաձեռնած ուժերը քննարկում են հետագա քայլերը ‘

1063

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, ժամը 12-ին, պետք է կայանար ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար կենսաթոշակային պարտադիր վճարների  կիրառման հետաձգման հարցը: Արտահերթ նիստը նախաձեռնել էին ԱԺ ոչ իշխանական քաղաքական ուժերը: ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն եւ վերջինիս կցորդ ՕԵԿ-ը, ինչպես եւ սպասվում էր, բոյկոտել են արտահերթ նիստը՝ անհրաժեշտ քվորում չապահովելով:

Քիչ առաջ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ արտահերթ նիստի կողմնակիցները՝ Կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», այս պահին քաղաքական կոնսուլտացիաներ են վարում՝ կենսաթոշակային պարտադիր վճարների կիրառման հետ կապված իրենց հետագա համատեղ անելիքների շուրջ: Մանուկյանը չբացառեց, որ այդ քայլերից մեկը կարող է լինել Սահմանադրական դատարան դիմելը: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք այժմ համատեղ հայտարարություն են պատրաստում:  

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն՝ ընդդեմ Իբրահիմովիչի. ԱԱ 2014-ը նրանցից մեկը բաց կթողնի’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Բոյկոտն ինքնաբուխ էր’