‘Արտաշատի քաղաքային լիճը ուզում են հանձնել Գաբրիել Պողոսյանին ‘

1194

Վանիկ Մելքոնյանը Facebook սոցիալական ցանցում գրում է.

«Երեկ Արտաշատ քաղաքի ավագանու նիստում մի ուշագրավ դեպք գրանցվեց, որը ոչ միայն արտաշատցիների, այլև ՀՀ քաղաքացիների մտահոգության առարկան կարող է դառնալ: Բանն այն է, որ երեկվա նիստում առաջարկվել էր մի նախագիծ, որով նախատեսվում էր Արտաշատ քաղաքի կենտրոնում գտնվող, հանրային սեփականություն հանդիսացող Արտաշատի քաղաքային լիճը 25 տարի ժամկետով անհատույց հանձնել Արտաշատ քաղաքի բնակիչ Պողոսյան Գաբրիելի ( լայն շրջաններին հայտնի է Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրենի պաշտոնի աղմկահարույց մրցույթի մասնակցությունից) տնօրինմանը, ինչը ավագանու նիստին մասնակից 8 անդամներից 4 դեմ քվեարկությամբ մերժվեց (վերջինս իմ պնդմամբ չմասնակցեց քվեարկությանը, քանի որ դա ՏԻՄ օրենքի պահանջ էր): Սակայն խիստ մտահոգություն կա, որ հաջորդ նիստին այն կրկին կներկայացվի օրակարգ և համապատասխան համակիրների առկայությամբ կանցնի: Կցանկանայի նշել, որ Արտաշատի լճի տարածքը ահռելի է, վերակառուցվել է պետական վիթխարի միջոցների հաշվին ( մոտ 230 մլն դրամ) և անընդունելի է այն հանձնել մեկ անհատի՝ իր բիզնեսի և քմահաճույքների իրականցման համար»: 

Նախորդ հոդվածը‘Վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը աճել են 26.1 %-ով ‘
Հաջորդ հոդվածը‘Ըստ Ջավադյանի, Հայաստանը 2013-ը կեզրափակի 7% ինֆլյացիայով ‘