‘Արտաշատի 17/02 տեղամաս են ներխուժել մոտ 20 հոգի, ոստիկանները չեն միջամտում’

1381

Արտաշատի 17/02 տեղամասում իրավիճակը լարված է: Hetq.am-ը  հայտնում է, որ հանձնաժողովիի աշխատանքները կաթվածահար է եղել, քանի որ տեղամաս են մտել 20-ի մոտ անհայտ անձինք, ովքեր ագրեսիվ են իրենց պահում, իսկ ոստիկանները որևէ կերպ չեն միջամտում և ընտրատեղամասից չեն հեռացնում այդ մարդկանց:

Մինչ այդ, ըստ նույն աղբյուրի, ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվման գործընթացի ժամանակ պարզվել է, որ քվեատուփի վրա աջ կողմի կնիքը բացակայում է:  Ընտրատեղամասի  հանձնաժողովի նախագահ Հրաչյա Հովհաննիսյանը դեպքի առթիվ մեկնաբանել է, թե իրենց հատկացրել են ընդամենը երկու կնիք. մեկով կնքվել է հիմնական, մյուսով` շրջիկ քվեատուփը: Այդ պատճառով յուրաքաչյուրի վրա առկա է մեկական կնիք` ասաց նա:

Բայց մի ուշագրավ իրողություն: «Հետքի» օպերատորը նկարահանել է` ինչպես են քվեատուփից հանվում հավասար դարսված քվեաթերթիկների տրցակներ, բոլորը` առանց բացառության քվեարկած Սերժ Սարգսյանի օգտին: Արդեն ութերորդ այդպիսի տրցակն է հանվում քվեատուփից:

Իսկ երբ քվեատուփից հանվել են խառը դասավորված քվեաթերթիկները, ձայների գերակշիռ մասը Րաֆֆի Հովհաննիսյանինն է:  Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հր. Հովհաննիսյանը  Պատասխանեց, որ չի կարող որևէ մեկնաբանություն տալ, թե ինչու են հավասար դարսված քվեաթերթիկները բոլորը Սերժ Սարգսյանի օգտին:   

«Առավոտ»-ը փոխանցում է, որ Էջմիածնի թիվ 19/18 ընտրատեղամասում 1997 ընտրողից ընտրությանը մասնակցել է 919 քաղաքացի: Թեկնածուներից առաջատարները երկուսն են: Սերժ Սարգսյանը ստացել է 302 քվե, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 513: 

Քաղաքացի Գեւորգ Սլոյանը «Ֆեսբուքում» գրում է, որ 13/18 -ում ծեծում են ակտիվիստ ՐԱՖՖԻ Հովհաննիսյանի վստահված անձ Սեդա Մելիքյանին, Սասունցի Դավիթ 2, թիվ 6 դպրոց:

Նախորդ հոդվածը‘Նախնական արդյունքներ Լոռու եւ Տավուշի մարզերից. Ս.Սարգսյան՝ 46 %, Ր.Հովհաննիսյան՝ 49%’
Հաջորդ հոդվածը‘Արտաշատում վնասել են դիտորդների մեքենայի ակերը ‘