‘Արտաշատում վնասել են դիտորդների մեքենայի ակերը ‘

1155

Արտաշատ 17/10 եւ 17/11 տեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացրել փաստաբաններ  Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը: Արձանագրություն կազմելուց հետո վերջիններս նշել են, որ ցանկանում են մեքենայով ուղեկցել պարկը, որի մեջ քվեաթերթիկներն են եղել: Սակայն, երբ Հակոբյանն ու Եգորյանը դուրս են եկել տեղամասից եւ մոտեցել են իրենց մեքենային, պարզվել է, որ մեքենայի ակերը վնասված են, ինչի պատճառով դիտորդները չեն կարողացել ուղեկցել պարկը տեղափոխող մեքենան: 

Նախորդ հոդվածը‘Արտաշատի 17/02 տեղամաս են ներխուժել մոտ 20 հոգի, ոստիկանները չեն միջամտում’
Հաջորդ հոդվածը‘Տարաբովանդակ հաղորդագրություններ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի էջում’