‘Արտաշատում քաղաքացին սպառնացել է պայթեցնել բանկի շենքը’

985

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել Արտաշատ քաղաքի ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի մասնաճյուղի շենքը: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Ժամը 11.57-ին ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նախորդ հոդվածը‘Տասնինը տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 1-ին, ուժի մեջ մտավ Մաաստրիխտյան համաձայնագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Կարեն Ավագյան. Աղվան Հովսեփյանի հրաժարականի խնդիր չի դրվել ‘