‘Արտասովոր իրավիճակ Չինաստանի համար՝ դպրոցում միայն մեկ երեխա է սովորում (ֆոտոշարք)’

1213

Դպրոցական գրասեղանին թիկնած և կենտրոնացած հայացքը գրատախտակին ուղղած  Խու Յանգը նման է սովորական աշակերտի: Սակայն նա սովորական աշակերտ չէ: Նա առանձնանում է նրանով, որ Ֆուցզյան նահանգի դպրոցներից մեկի միակ աշակերտն է:

2005 թվականին կառուցված ընդարձակ դպրոցը, որտեղ սովորում է փոքրիկ Խուն՝ 24 դասասենյակ ունի, որոնք բոլորն էլ դատարկ են մնացել, քանի որ ծնողները նախընտրում են ուսման փոխարեն աշխատանքի ուղարկել իրենց երեխաներին կամ ընտանիքով լքել անհեռանկար տարածաշրջանը:

2010-ին դպրոցը 80 աշակերտ է ունեցել հաջորդ տարի այդ թիվը իջել է 17-ի, իսկ 2012 ուսումնական տարում դպրոց է գնացել միայն Խուն, որին ներկա պահին բոլոր առարկաները դասավանդում են երկու տեղացի մանկավարժներ:

«Չնայած որ դպրոցում միայն մեկ աշակերտ կա, մենք խստորեն հետևում ենք կրթության նախարարության առարկայական ծրագրին: Խուն շատ լավ է սովորում, իսկ մենք ջանք չենք խնայում, որպեսզի նա իրեն սովորական աշակերտի պես զգա: Հուսով ենք, որ մի օր Խուն նորմալ դպրոց կգնա»,- ասել է երեխայի կրթությամբ զբաղվող մանկավարժներից մեկը՝ Չենգ Չիսիոնգը:

Նախորդ հոդվածը‘Freedom House. «Ազատություն» ռադիոկայանի տնօրենը ԶԼՄ-ներին ավելի շատ է վնասել հասցրել, քան Պուտինը’
Հաջորդ հոդվածը‘Հանրահայտ լեռնադահուկորդի հարվածից հետո նրա կինը կարող էր զրկվել աչքից. Տեսանյութ’