‘Արտասովոր տոնածառեր’

3815

Նոր տարվա նախօրեին միլիոնավոր եղևնիներ զրկվում են իրենց կյանքից, որպեսզի բավարարեն տարբեր ընտանիքների 10-օրյա քմահաճույքները: Բայց, իհարկե, գտնվում են նաև այնպիսիք, ովքեր ձեռնունայն են մնում եղևնիներին վնաս տալու գաղափարից և ստեղծում են իրենց եղևնիները՝ օգտագործելով ընդամենը իրենց ձեռքի տակ ունեցած առարկաներն ու երևակայությունը:

 

 

 

 

10. Տարբեր շշերից մարդիկ ներկայումս կարողանում են կառուցել նույնիսկ բնակարաններ, բայց, միևնույն է, Heineken ընկերությունը կարող է հպարտություն զգալ՝ Շանհայի առևտրի կենտրոնի առջև տեսնելով բացառապես իր արտադրության գարեջրի շշերից պատրաստված «եղևնին»:

9. Pac-Man խաղը ներկայիս սերնդին դժվար թե ինչ-որ բան հիշեցնի, բայց այն կարելի է համարել 80-ականների մշակույթի իկոնաներից մեկը: Nimco ընկերության արտադրանքը նույնիսկ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների ցանկում՝ գրավելով 6-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների լավագույն համակարգչային խաղերի կերպարների մեջ: Մադրիդում որոշեցին, որ Pac-Man-ի լեգենդը դեռևս չի ավարտվել, և ստեղծեցին տոնածառ՝ խաղի պատկերներով և կանոններով:

8. Մասաչուսեթսում նույնպես կարողանում են եղևնու վերաբերյալ օրիգինալ գաղափարներ գտնել, և այն ստեղծելու համար օգտագործեցին ծովախեցգետինների համար նախատեսված թակարդներ՝ զարդարելով դրանք կարմիր ժապավեններով:

7. 10-ամյակներ առաջ ԱՄՆ-ում Էնթոնի Շմիտ անունով մեկը որոշեց, որ սուպերմարկետներում օգտագործվող գնումների զամբյուղները կարելի է օգտագործել նաև այլ նպատակներով և սեփական տան առջև կառուցեց այս եղևնին:

6. GE Lighting ընկերությունում նույնպես երկևակայությանը զոռ տվեցին և իրենց գրասենյակի համար ստեղծեցին յուրօրինակ տոնածառ: Ճկուն ժապավեններից ստեղծված «եղևնին» միացնելիս ստանում էր կանաչ գույն:

5. CD-ները աստիճանաբար դուրս են գալիս գործածությունից, բայց նյույորքցի դիզայներ Թոմ Դեյնինգները կարողացավ գտնել նրանց օգտագործելու առիթ: Դեյնինգների՝ ջարդված սկավառակներից պատրաստված տոնածառը այնքան դուր եկավ նյույորքցիներին, որ այն տեղադրեցին քաղաքի փողոցներից մեկում:

4. Վենետիկում նույնպես որոշեցին, որ քաղաքի կենտրոնում պետք է լինի առանձնահատուկ տոնածառ: Այստեղ գունավոր ապակե խողովակներից պատրաստեցին 10 մետր երկարությամբ «եղևնի», որի քաշը գերազանցում է 3 տոննան:

3. Rarebeast ընկերությունը արտադրեց «եղևնի-պրոյեկտոր», որի օգնությամբ կարելի է տոնածառ պատկերել բնակարանների յուրաքանչյուր պատի վրա:

2. «Սառցե եղևնի» անվանումը ստացած այս տոնածառը իրականում որևէ կապ չունի սառույցի հետ: Մոնրեալում գործող Domision վաճառակետում որոշեցին իրենց սրահներից մեկում տեղադրել 300-ից ավելի բաժակներից պատրաստված ծառ, որը, առաջին հայացքից՝ շատ նման է սառույցի: Միտքը Paprika դիզայներական արվեստանոցինն էր:

1. Բրիտանացի հայտնի ճարտարապետ, Շեֆիլդի համալսարանի դասախոս Սառա Վիգլեսվորտը որոշեց էկոլոգիայի պահպանման ակցիա իրականացնել և պատրաստեց տոնածառ՝ բաղկացած 30 հեծանիվներից: Տոնածառը տեղադրեցին Լոնդոնում և անվանեցին այն Re-Cycle:

Նախորդ հոդվածը‘«Չեբուռաշկեքն» ու «կռակադիլը» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պայթյունի հետեւանքով զոհվել է Լիբանանի ֆինանսների նախարարը. զոհվածներից մեկը ազգությամբ հայ է’