‘Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 8-10-ն արտարժույթով գործարքների ծավալը կրճատվել է 23%, իսկ բորսայում` 51% ‘

900

Դեկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 71.1 մլրդ դրամ (շաբաթվա անկումը կազմել է 7.7%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 129.8 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է` 2 անգամ): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, հունվարի 8-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58.6 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 43.3%), 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 95.3 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`7.7%), 406.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3.9 մլն.EUR, 552.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`89.7), և վաճառվել է 7.8 մլն.EUR, 556.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`82.3%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 671.8 մլն ռուբլի, 12.13 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 31.6%) և վաճառվել է 60.2 մլն.ռուբլի, 12.38 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 57.1%):

Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 8-10-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1 մլն.դոլար, 407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում դեկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 10.530 մլն. դոլար (շաբաթվա անկումը`51%), 408.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հունվարի 10-ին` 9.230 մլն.դոլար:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ:

 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում գաղտնազերծել են Վիկտորյա թագուհուն առևանգելու պլանը’
Հաջորդ հոդվածը‘Նիկարագուայի ջրանցքը ավելի մեծ կլինի, քան Պանամայի ջրանցքը’