Արտետա. Յուրաքանչյուր դուռ, յուրաքանչյուր պատուհան բաց է Արսեն Վենգերի համար

396

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե լեգենդար մարզիչ Արսեն Վենգերը վերադառնար լոնդոնյան ակումբ.

«Արսենին կցանկանայի տեսնել ակումբում: «Արսենալի» յուրաքանչյուր դուռ, յուրաքանչյուր պատուհան բաց է նրա համար, երբ նա զգա, որ հարմար պահ է վերադարձի համար: Հուսով եմ՝ դա մոտ ժամանակներս տեղի կունենա, քանի որ ես մտածում եմ՝ նա կոգեշնչի և շատ մարդիկ ուրախ կլինեն նրա վերադարձի առթիվ»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Mirror-ը:

Հիշեցնենք՝ Արսեն Վենգերը 22 տարի աշխատել է «Արսենալում»: Ֆրանսիացի մասնագետը 1996 թվականին է գլխավորել լոնդոնյան թիմն ու այնտեղից հեռացել է 2018 թվականին: «Արսենալում» աշխատանքի տարիներին Վենգերը 3 անգամ դարձել է անգլիական Պրեմիեր-լիգայի հաղթող:

Նախորդ հոդվածըԴուշանբեն և Բիշքեկը պայմանավորվել են ապաշրջափակել ճանապարհները հակամարտության գոտում
Հաջորդ հոդվածըԱրսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր