‘Արտերկրում հանդես եկող 17 ֆուտբոլիստներ հրավիրվել են հավաքական’

1061

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Ալբանիայի հավաքականին:

Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ից 27-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր: Նրանց թվում երկու նորեկներ կան՝ պաշտպան Գաել Անդոնյանն («Օլիմպիկ», Մարսել) ու հարձակվող Ռուսլան Կորյանը («Լոկոմոտիվ», Ուզբեկստան)։

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել հետևյալ 17 լեգիոներները.

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)

Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)

Կառլեն Մկրտչյան «Տոբոլ» (Ղազախստան)

Արթուր Եդիգարյան «Դինամո» (Մինսկ, Ռուսաստան)

Արտակ Եդիգարյան «Ժալգիրիս» (Լիտվա)

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)

Հենրիխ Մխիթարյան «Բորուսսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Ռուսլան Կորյան («Լոկոմոտիվ», Տաշքենդ, Ուզբեկստան)

Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

Նախորդ հոդվածը‘Գիգզ. «Անխել դի Մարիան ինքնավստահության խնդիր չունի»’
Հաջորդ հոդվածը‘ AS. Երկրպագուները ուզում են, որ Ռոնալդուն կամ Բեյլը մնան պահեստայինների նստարանին’