‘Արտոնագրերի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն դեկտեմբերի 17-ին ‘

782

այաստանի արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն, Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտին, Բուլղարիայի Հանրապետության արտգործնախարար Նիկոլայ Մլադենովին: Հանդիպմանը քննարկվել են Արևելյան գործընկերության գալիք Վիլնյուսյան համաժողովի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ հարցեր: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերներին է ներկայացրել նաև ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները: Ըստ Էդվարդ Նալբանյդյանի՝ Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի հետ Հայաստանը լայնածավալ երկկողմ հարաբերություններ ունի: Այս երկների հետ Հայաստանը համագործակցում է թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով: Հայաստանի արտգործնախարարը հատկապես առանձնացրեց Արևելյան գործընկերությունը: «Մենք կարևորում ենք այս նախաձեռնությունը և դրա շրջանակներում բավական քայլեր են արվել: Բազմիցս հայտարարել ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել: Գրեթե ավարտին են հասնում ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները: Ավարտին են հասել մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման բանակցությունները և մի քանի օրից կստորագրենք համաձայնագիրը, որը լայն հնարավորություն կտա հայաստանցիներին»,- իր գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին իր հերթին նշեց, որ իրենց այցով Հայաստան արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանին ԵՄ անդամագրվելու հարցում: Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը:

Panarmenian.net-ի թղթակցի այն հարցին, թե Արևելյան գործընկերության շրջանակներում մի շարք երկրներ տարբեր մակարդակի առաջընթաց և զարգացումներ են արձանագրել, ինչպիսի՞ն կլինի ծրագրի հետագա ընթացքը, Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտըպատասխանեց. «Երկրներում տարբեր աստիճանի առաջընթացներ կան: Մենք մինչև Վիլնյուսի գագաթաժողովը մի քանի երկրների հետ տարբեր համաձայնագրեր ենք պատրաստվում ստորագրել: Մենք նշել ենք Ուկրաինայում զարգացման ռիսկերը, հույս ունենք, որ կկարողանանք ստորագրել Ուկրաինայի հետ համաձայնագիրը, որ արդեն բանակցվել է և պատրաստ է: Մենք կքննարկենք դրանց հաջորդող քայլերը»:

Նախորդ հոդվածը‘Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում և բաժանում բնակիչներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Վրացական երազանքը» նախագահի պաշտոնում դիտարկում է պատգամավոր Խմալաձեի թեկնածությունը’