‘«Արցախբանկում» պայթուցիկ սարք չի հայտնաբերվել’

843

Ինչպես արդեն հաղորդել էինք, նոյեմբերի 28-ին, ժամը 14,18-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կիևյան 3 հասցեում՝ «Արցախբանկի» մասնաճյուղում, պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր էր  մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Տարահանվել էին բանկի 47 աշխատակից և մեկ ոստիկան, շենքի 12 բնակիչ և հարակից թիվ 28 նախաուսումնական հաստատությունից 86 երեխա և 15 աշխատակից: Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: 

Նախորդ հոդվածը‘Մուսինյան. Քանի որ գործ ունենք սովորական իդիոտիզմի հետ, ապա մեկնաբանելու կարիք չկա’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի թիմային առաջնություն. Հայաստան-ԱՄՆ (ուղիղ)’