‘Արցախի արտգործնախարարն ընդունել է ռուսաստանցի լրագրողների եւ հասարակական գործիչների’

796

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Ստեփանակերտ ժամանած  մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների, տեղեկացնում է ԿԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Նախարարը ողջունել է պատվիրակությանանդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին և ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերի:

 

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանի փաստաբանը մի քանի դրվագ է ներկայացրել դեպքի չմոնտաժված տեսագրությունից’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Մենք պարտավոր ենք վերադարձնել բնությանը նրանից բռնազավթած տարածքները’