‘Արցախի երիտասարդական կազմակերպությունները ԵԱՀԿ-ից պահանջում են միջադեպերի հետաքննություն անցկացնել’

816

Արցախի երիտասարդական կազմակերպությունները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկից պահանջել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի հետաքննություն անցկացնել:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն Արցախից, Արցախի դեմոկրատական կուսակցության,«Ազատ հայրենիք» կուսակցության, ՀՅԴ երիտասարդական թևերը, «ՙԱպառաժ երիտասարդական միավորումը», «Արցախակերտումը» բողոքի ակցիա են անցկացրել ԼՂՀ-ում ԵԱՀԿ շենքի մոտ: Շփման գծում հերթական դիտարկումից հետո Կասպրշիկն ընդունել է ակցիայի մասնակիցներին և լսել նրանց պահանջները: Նրան նաև նամակ է փոխանցվել, որում ընդգծվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ համարժեք գնահատականների հետևանք է: 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ «Օջախ» ռեստորանային համալիրում’