Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը

515

Հուլիսի 11-ին «ՍիվիլՆեթ» լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։

Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրկին արգելափակել է առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը ՀՀ