Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Խրամորթ գյուղում վիրավորված քաղաքացուն

567

Մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ԱՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները:Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ

Նախորդ հոդվածըԲորելը հայտարարել է միջուկային պատերազմի վտանգի մասին
Հաջորդ հոդվածըԿրեմլում պատասխանել են Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին հարցին