‘Արցախի սահմանին Ադրբեջանի քաղաքացի է գերեվարվել’

254

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:

Նախորդ հոդվածը‘Ռիբերին դարձել է բռնցքամարտիկ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ին բողոքել է Հայաստանից’