‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Թուրքերն առանց մարտի թողել են Մարտակերտ քաղաքը’

3400

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ բնականաբար ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափոկումների: Այդուհանդերձ, դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես սկսում ենք 1993-ի հունիսից:

Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ընթացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը՝ դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:

 

1993 հունիսի 28

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ հայկական ուժերը գրավել են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մարտակերտ-Աղդամ ճանապարհը: Օրվա երկրորդ կեսին թուրքերն առանց մարտի թողել են Մարտակերտ քաղաքը, եւ հայկական ուժերը մտել են շրջկենտրոն:

Հրետակոծվել են հայկական դիրքերը՝ Մռավ լեռան մոտ:

 

Շարքի նախորդ նյութերը`1, , 3, 4, 5, 6, 7 

Նախորդ հոդվածը‘Դե ֆակտո՝ ավազակապետություն’
Հաջորդ հոդվածը‘Լիվերպուլը Մխիթարյանի ձեռք բերման մասին պաշտոնական հայտարարություն կանի. Спорт-Экспресс’