‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Մոտենում է Մարտակերտ շրջկենտրոնի ազատման պահը ‘

2912

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ. կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին մի տետրում գրի է առել  Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափոկումների: Այդուհանդերձ՝ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում  ընդհանուր պատկերացում են տալիս մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես՝ սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսերը, Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ընթացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը՝ դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումն այդ օրերի ռազմական իրադրության մասին:

1993 հունիսի 26

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ առավոտվանից մարտեր են ծավալվել Մարտակերտի ուղղությամբ: Հայկական ուժերը կասեցնում են թշնամու գրոհները: Խփվել է հակառակորդի ՍՈՒ- 25 ինքնաթիռ:

Մեկնաբանություն գրառումների հեղինակի կողմից. մարտերը Մարտակերտի ուղղությամբ մտնում են վճռական փուլ: Մոտենում է Մարտակերտ շրջկենտրոնի ազատման պահը՝ մոտ մեկ տարի թշնամու ձեռքում գտնվելուց հետո:

 

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը Մինյոնին առաջարկել է նոր համազեկուցողներ նշանակել ‘
Հաջորդ հոդվածը‘Բնապահպան. Այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը’