‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Ոչնչացվել են թշնամու կրակակետերը Աղդամի շրջանում’

6690

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ բնականաբար ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափոկումների: Այդուհանդերձ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ըթնացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը, դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:

 1993 հունիսի 19

 Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ նախօրեին հարձակում է տեղի ունեցել Մարտունւ շրջանի Կարմիր Շուկա եւ Հադրութի շրջանի Էդիլու գյուղերիի ուղղությամբ: Հարձակումները ետ են մղվել: Այսօր շարունակվել են մարտերը Մարտակերտի եւ Ասկերանի ուղղությամբ: Հարձակումները կասեցվել են:

 1993 հունիսի 20

 Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ շարունակվում են մարտերը Մարտակերտի եւ Ասկերանի ուղղությամբ: Արցախի բանակը ոչնչացրել է թշնամու կրակակետերը Աղդամի շրջանում:

 Մեկնաբանություն գրառումների հեղինակի կողմից. մարտական հիմնական ուղղությունները մնում են Մարտակերտն ու Աղդամը: Առաջին անգամ հաղորդվում է, որ հայերը գործողություններ են ծավալել բուն Աղդամի շրջանում, որից ունկդնիրը կարող էր ենթադրել, որ առաջխաղացումն այդ ուղղությամբ շարունակվում է եւ մտնում է նոր փուլ:

 Շարքի նախորդ նյութերը` այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ  

Նախորդ հոդվածը‘Շ.Քոչարյան. Լուկաշենկոն «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել ‘
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբամայի համար «կեղտոտ ռումբ» են նախապատրաստել’